Բավ է պառակտվել
06-12-2014 08:22

Սպասվող թայֆունի պատճառով կես միլիոն ֆիլիպինցիների տարհանել են

Ինչպես հայտնում է հայտնում է «Ինտերֆաքսը»՝ կես միլիոն ֆիլիպինցիների տարհանել են «Հագուպիտ» թայֆունի մոտենալու պատճառով, որը սպառնում է երկրի կենտրոնական շրջաններին, այդ թվում՝ մայրաքաղաք Մանիլային: Օդերեւութաբանները ենթադրում են, որ հիմնական հարվածը վրա կհասնի այսօր երեկոյան: Թայֆունը կմոլեգնի նույն շրջաններում, որտեղ մեկ տարի առաջ «Հայան» փոթորկի պատճառով զոհվել եւ անհետ կորել էր շուրջ 7300 մարդ,: «Հագուպիտը» ուժգին կլինի դեկտեմբերի 6-ին: Սակայն այն պետք է արագ հանդարտվի, երբ մոտենա ափին: Այնուամենայնիվ, վտանգի ենթակա են Ֆիլիպինների 81 շրջաններից 47-ը: Երկրում չեղյալ են հայտարարվել տասնյակ տեղական ավիաչվերթներ եւ դադարեցվել է նավարկությունը որոշ կղզիների միջեւ: