Բավ է պառակտվել
16-09-2014 09:02

«Քալմեջի» թայֆունը կաթվածահար է արել Հոնկոնգի կյանքը

Ֆիլիպինների կողմից ներթափանցած խաղաղօվկիանոսյան «Քալմեջի» թայֆունը կաթվածահար է արել Հոնկոնգի կյանքը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: : Քաղաքում սկսվել են տեղատարափ անձրևներ և մինչեւ 166 կմ/ժ արագությամբ քամիներ: Եղանակի պատճառով այսօր փակվել են դպրոցները, կառավարական հաստատությունները, բանկերը: Չեն գործում նաև Հոնկոնգի ֆոնդային բորսայի առավոտյան աճուրդները: «Չեկ Լապ Կոկ» միջազգային օդանավակայանում չեղարկվել կամ դադարեցվել են տասնյակ չվերթներ: Ալիքների պատճառով դադարեցվել է նավերի երթևեկությունը:
Ըստ օդերևութաբանների` թայֆունի էպիկենտրոնն այժմ գտնվում է Հարավկորեական ծովում` Հոնկոնգից 390 կմ հարավ-արևմուտք: Հզոր փոթորիկը շարժվում է հարավկորեական Հայնան և Վիետնամի հյուսիսային նահանգների ուղղությամբ: