Բավ է պառակտվել
08-07-2014 10:30

Հզոր թայֆուի պատճառով մարդկանց տարհանում են

Ճապոնիայի Օկինավա նահանգում հայտարարվել է տարհանում` «Նոգուրի» հզոր թայֆունի վրա հասնելու պատճառով, փոխանցում է lenta.ru-ն:

Իշխանությունները ափամերձ շրջանների բոլոր բնակիչներին կոչ են արել վտանգի դեպքում պատսպարվել մոտակա ապաստարանում:

Աղետն արդեն անլույս է թողել 22 հազար տուն, ընդհատվել է Օկինավայի հետ օդային հաղորդակցումը, փակ են բոլոր օդանավակայանները: Դադարեցվել է նաեւ միակ երկաթուղով երթեւեկությունը:

Նախօրեին օդերեւութաբանները Օկինավա եւ Միյակոձիմա կղզիների համար «հատուկ տագնապ» էին հայտարարել: Ըստ օդերեւութաբանների` «Նոգուրին» հյուսիս է շարժվում 20 կմ/ժ արագությամբ եւ կարող է ծածկել Ճապոնիայի ողջ հարավ-արեւմուտքը: Փոթորկի էպիկենտրոնում քամու ուժգնությունը հասնում է 70 մ/վրկ-ի, իսկ ափամերձ շրջաններում ալիքների բարձրությունը կազմում է 14 մ:

Ըստ օդերեւութաբանների` «Նոգուրին» կարող է դառնալ վերջին տասնամյակներում հուլիսի համար ամենաուժեղ եւ ավերիչ թայֆուններից մեկը: