Բավ է պառակտվել
21-12-2013 10:07

Աշխարհի ամենատարեց կինը 117 տարեկան է

Նման հայտարարություն է արել Ուկրաինայի ռեկորդների ազգային ռեեստրը, ըստ այդ հայտարարության ուկրաինուհի Եկատերինա Կոզակն աշխարհում ամենատարեց կինն է: Եթե դա հաջողվի ապացուցել Գինեսին, ապա ուկրաինուհին իր 117-ամյակին, (2014-իփետրվարի 14-ին) միջազգային ճանաչում կստանա: Կինն ապրում է Իվանովո-Ֆրանկովսկի Խոտիմիր գյուղում: Ուկրաինայի ռեկորդների ազգային ռեեստրի ղեկավար Վիտալի Զորինի պնդմամաբ, նա ընդամենը մի քանի տարի առաջ է դադարեցրել գյուղատնտեսական աշխատանքներն իր այգում և բավականաչափ առողջ ու առույգ է. «Այն բանից հետո, երբ մահացավ 115-ամյա ճապոնուհին, Եկատերինան դարձել է աշխարհում ամենատարեց կինը: Նրա ճնշումը 140/70 է, սրտի աշխատանքը նորմալ է, տեսնում է առանց ակնոցների, լսողությունը ևս լավ  է»,- ասել է նա: