Բավ է պառակտվել
05-08-2014 14:20

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությանն առաջին օրվա արդյունքով Հայաստանն երկրորդ տեղն է զբաղեցրել. տեսանյութ

ՌԴ-ում անցկացվող Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության առաջին օրվա արդյունքներով Հայաստանի թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Առաջինը Ռուսաստանի Դաշնության թիմն է:

Երրորդ տեղում Ղազախստանն է:

ՌԴ-ում անցկացվող մրցաշարի գլխավոր մրցավար, գեներալ-լեյտենանտ Յուրի Պետրովը նշել է, որ Ռուսաստանը գրանցել է 26 րոպե 39 վայրկյան արդյունք:

Հայաստանի թիմի ցուցադրած արդյունքը եղել է 28 րոպե 58 վայրկյան, իսկ Ղազախստանինը՝ 29 րոպե 53 վայրկյան:

Պետրովի խոսքով՝ առանց տուգանային ժամանակի ելույթ են ունեցել երեք հավաքականներ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Չինաստանի:

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունը մեկնարկել է երեկ և շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը: Դրան մասնակցում են Ռուսաստանը, Անգոլան, Հայաստանը, Վենեսուելան, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և այլ երկրներ: Ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ մասնակցում են դիտորդի կարգավիճակով: