Բավ է պառակտվել
13-06-2014 11:37

Ուկրաինայի հարավ-արևելքում տանկեր են հայտնվել (տեսանյութ)

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը՝ Ուկրաինայի հարավ-արևելքում տանկեր են հայտնվել։ Աշխարհազորայինները պաշտոնապես հայտարարել են 3 միավոր ծանր տեխնիկա ունենալու մասին:Նախօրեին  երեկոյան ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ղեկավարությունը հայտարարել է, որ 3 տանկ է ստացել։ «Մենք հաստատում ենք, որ տանկեր ենք ստացել։ Դրանք ուղարկվելու են ավելի բարդ ուղղություններով»,-հաղորդել են շտաբի ներկայացուցիչները։

Որոշ տվյալներով՝ այժմ տանկերից մեկը մարտի է մեկնել Դոնեցկի մարզի Սաուր Մոգիլայի շրջանում։ Թե որտեղից են հայտնվել տանկերը, զինյալները չեն տեղեկացնում։ Օրվա ընթացքում ականատեսները հաղորդել էին, որ Դոնբասի փողոցներում ծանր զրահատեխնիկա կա։ Հաղորդվել է, որ դրանք Т-70 կամ Т-72 տանկեր են։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր հերթին հայտարարել է Ռուսաստանից ռազմական շարասյան Ուկրաինա մուտք գործելու մասին՝ գրավված անցակետերի միջոցով։