Բավ է պառակտվել
11-03-2014 12:58

Ռուսաստանում այսօրվանից թանակնում են ալկոհալային խմիչքները

Այսօրվանից թունդ ալկոհոլային խմիչքները Ռուսաստանում նորից կթանկանան: Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդան»-ի մոտ 1/3-րդով թանկացման մասին է: Այսպես կես լիտր օղին կարժենա 199 ռուբլուց ոչ պակաս (նախկին 170 ռուբլու փոխարեն), կոնյակը՝ 322 ռուբլի, բրենդին՝ 293 ռուբլի: Վերո հիշյալ թանկացումը սպասվում էր դեռ Նոր տարուց, երբ աճել էին ալկոհոլային խմիչքների դրոշմանիշների գները: Թանկացման մասին իր հրամանը ՌԴ ալկոհոլային շուկայի կարգավորմամբ զբաղվող դաշնային ծառայությունը տվել էր փետրվարի 28-ին: Ալկոհոլային խմիչքների սիրահարները դեռ չեն հասցնի շունչ քաշել և արդեն օգոստոսի 1-ից սպասվում է հաջորդ թանկացումը: Այդ ժամանակ կես լիտր օղին մանրածախ առևտրում կարժենա 220 ռուբլուց ոչ պակաս: Աղբյուրի հավստմամաբ՝ այժմ օրինական ճանապարհով արտադրվող օղի Ռուսաստանում խմում է բնակչության կեսը: Մյուս կեսն անցել է ապօրինի արտադրված օղուն: