Բավ է պառակտվել
21-12-2015 12:38

Աֆղանստանում թալիբները ռազմավարական կարևոր շրջան են գրավել

Մի քանի օրվա մարտերից հետո «Թալիբան» խմբավորման անդամները Գիլմենդ նահանգում գրավել են ռազմավարական կարևոր Սանգին շրջանը: Այդ տեղանքում թալիբները չեն կարողացել գրավել միայն մի քանի հենակետեր ու բանակի բազաները, իսկ տարածքի մնացած մասը գտնվում է նրանց վերահսկողության ներքո, սակայն մարտերը շարունակվում են: Մարտերը շարունակվում են արդեն մի քանի օր, նահանգապետը կոչ է արել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիին օգնություն ուղարկել տեղի ուժայիններին անգամ Facebook-ի իր էջում: Նա հայտարարել է, որ թալիբների հետ մարտերում սպանվել է նահանգի ուժայինների 90%-ը: Գիլմենդ նահանգը «Թալիբանի» կարևոր բազան է, քանի որ հենց այդ նահանգում է արտադրվում համաշխարհային ափիոնի արտադրության մեծ մասը, որի առևտուրը հանդիսանում է զինյալների ֆինանսավորման: