Բավ է պառակտվել
22-12-2014 09:17

Լոնդոնում թալանել են Christies աճուրդի տունը

Լոնդոնում թալանել են Christies աճուրդի տունը՝ հասցնելով 1.5 մլն դոլարի վնաս։ Միջադեպը, որի մասին հայտնի է դառնում միայն այժմ, տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին։ 
Գողացված թանկարժեք իրերի՝ Ֆաբերժեի աշխատանքների ընդհանուր գումարը մոտ 1 մլն ֆունտ ստեռլինգ է (մոտ 1.5 մլն դոլար)։ Ոստիկանությունը հետաքննություն է վարում, սակայն հանցագործները դեռևս չեն հայտնաբերվել։ 
1766-ին Լոնդոնում հիմնադրված Christies-ն աշխարհի առաջատար աճուրդի տներից մեկն է։ Նախորդ տարի նրա վաճառքները 2.7 մլն ֆունտ ստեռլինգի եկամուտ են բերել։