Բավ է պառակտվել
21-05-2014 18:48

Զոհեր ու վիրավորներ Տաջիկստանում սկիզբ առած անկարգությունների արդյունքում (տեսանյութ)

Տաջիկստանի հարավում՝ շրջկենտրոն Խորոգում, զանգվածային անկարգություններ են սկսվել: Ըստ աղբյուրի՝ անկարգությունները սադրել են հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները, որոնք քաղաքի կենտրոնում սպանել են մի քանի մարդու: «Ռադիո Օզոդի»-ի հաղորդմամբ՝ այնտեղ անցկացվել է ինչ-որ հանցավոր խմբավորման դեմ գործողություն: Առիթ է դարձել նախկին հրամանատար Մահմադբոկիր Մահմադբոկիրովի եղբոր ձերբակալությունը: Տեղի բնակիչների մի խումբ դուրս է եկել նրան պաշտպանելու, ինչից հետո իրավապահները հրազեն են կիրառել: Արդյունքում՝ ծանր վիրավորվել է երեք մարդ, նրանցից երկուսը մահացել է հիվանդանոցում: Քաղաքում սկսել են այրել ուժային կառույցների շենքերը: Իշխանություններն «իրավիճակը վերահսկելու համար» օդ են բարձրացրել երկու ինքնաթիռ և խնդրել են տեղի բնակիչներին դուրս չգալ տներից: