Բավ է պառակտվել
28-12-2013 15:23

Տաջիկ ուսանողներին արգելում են Նոր տարի նշել

ДНИ.ru-ից տեղեկանում ենք, որ Տաջիկստանի կրթության և գիտության նախարարությունն արգելել է բուհերի ուսանողներին ամանորյա երեկույթներ կազմակերպել։ Բացի այդ, արգելվել են նաև պիրոտեխնիկան և նվերները: «Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 1-ը երկրի բոլոր ուսումնական հաստատություններում,  ներառյալ բուհերը, պետք է շուրջօրյա հերթապահություն իրականացնեն։ Ինչպես նաև հիշեցնումենք, որ պիրոտեխնիկական սարքերի օգտագործումը, նվերների գնումները, աննպատակահարմար ծախսերը, ամանորյա երեկույթները բացարձակապես արգելված են»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում, որն ուղարկվել է բոլոր բուհերին։ Գերատեսչությունը թույլ է տալիս մինչև ժամը  15:00-ն անցկացնել միայն նախապես պլանավորած մշակութային և մարզական միջոցառումներ, բանաստեղծությունների ընթերցման, նկարչության և լավագույն ուսանող կոչման համար անցկացվող մրցույթներ: