Բավ է պառակտվել
21-01-2015 10:35

Յանուկովիչին ձերբակալելու վճիռ է կայացվել

Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ձերբակալելու թույլտվություն է տվել: Նշվում է, որ դրանով պայմանավորված Ուկրաինան կարող է պահանջել արտահանձնել նրան: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը: «Հունվարի 19-ին Ուկրաինայի Գլխավոր դատախազության միջնորդությամբ Կիևի Պեչորյան շրջանի դատարանը վճիռ է կայացրել նախկին նախագահ Յանուկովիչի համար որպես խափանման միջոց կալանք սահմանելու մասին: Սա թույլ կտա Գլխավոր դատախազության քննիչներին ՌԴ-ից պահանջելու Յանուկովիչի արատահանձնումը»,-հայտարարել են Գլխավոր դատախազությունում: Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման հայտարարել էր, որ գերատեսչությունը փաստաթղթեր է նախապատրաստում՝ Յանուկովիչի և նախկին վարչապետ Ազարովի արտահանձնումը կազմակերպելու համար: