Բավ է պառակտվել
16-05-2015 13:09

Եգիպտոսի դատարանը մահվան է դատապարտել երկրի նախկին նախագահին

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին այսօր մահապատժի է դատապարտվել: Կահիրեի քրեական դատարանը նրա և «Մուսուլման եղբայրների» մի շարք առաջնորդների դատավճիռը հրապարակել է պետական դավաճանության և օտարերկրյա պետության օգտին լրտեսության, ինչպես նաև 2011թ. հունվարյան հեղափոխության օրերին բանտից «Մուսուլման եղբայրների» առաջնորդների զանգվածային փախուստի գործերով: Պետական դավաճանության մեղադրանքով գործում նրա անունը չի շրջանառվել, նրան մահապատժի են դատապարտել 106 անձանց թվում բանտից փախուստի համար: