Բավ է պառակտվել
15-05-2015 10:24

Բաքվի դատարանը երկարաձգել է Խադիջա Իսմայլովայի կալանքը

Բաքվի Նասիմինի շրջանային դատարանը բավարարել է գլխավոր դատախազության դիմումը և լրագրող Խադիջա Իսմայլովայի կալանքի ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 24-ը: Այս մասին հայտնել է փաստաբան Ֆարիզ Նամազլին: Դատախազությունը պնդում է, որ Իսմայլովան կարող է ազդել վկաների վրա և թաքնվել հետաքննությունից: Բացի դրանից՝ հետաքննությունը հայտարարում է փորձաքննության եզրակացությունների ստացման անհրաժեշտության մասին: Փաստաբանը հայտարարել է, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը: Բացի դրանից՝ արդեն ներկայացվել է խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդություն, որը կքննվի մայիսի 15-ին: Հիշեցնենք՝ սա Իսմայլովայի կալանքի ժամկետի երրորդ երկարաձգումն է:
Խադիջա Իսմայլովան ձերբակալվել է 2014թ. դեկտեմբերի 5-ին՝ լրագրող Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության փորձի հասցնելու մեղադրանքով: Սակայն փետրվարի 13-ին Ադրբեջանի դատախազությունը նոր մեղադրանքներ է առաջադրել՝ խոշոր չափի յուրացում, խոշոր եկամտի ստացումով անօրինական ձեռնարկատիրություն և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների: