Բավ է պառակտվել
30-04-2015 09:50

«Թուրքական հոսանք»-ը նախատեսվում է ավարտել 2020 թվականին

«Թուրքական հոսանք» գազատարի վերջին, չորրորդ գիծը կկառուցվի 2020 թվականին: Այդ մասին հայտնեց «Գազպրոմ»-ի կառավարման փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը: Նրա խոսքով՝ աշխատանքը ընթանում է ըստ ժամանակացույցի, «Թուրքական հոսանք»-ի ծավային և ցամաքային հատվածներում: Ներկայումս Ռուսաստանի և Թուրքիայի միջև նախապատրաստվում է միջկառավարական համաձայնագրի ստորագրում, ինչպես նաև երկու հատվածներում նախատեսվող աշխատանքների ծրագիր: «Շինարարության ժամկետը չափազանց պարզ է. 2020 թվականին «Թուրքական հոսանք»-ի համար նախատեսված ծավալները տրանզիտով կփոխանցվեն դրանով», - ասաց Մեդվեդևը: Խոսքը Թուրքիայի համար նախատեսված 14 մլրդ. կուբոմետր և Եվրոպայի համար շուրջ 50 մլրդ. կուբոմետր գազի մասին է: Մեդվեդևը նաև հաղորդեց, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է սկսել գազամատակարարումը «արևելյան միջանցք»-ով («Սիբիրի ուժ» գազատարով, որի տարեկան հզորությունը կազմում է 30 մլրդ. կուբոմետր) դեպի Չինաստան չորս տարի անց: