Չորս մարդ է զոհվել ամերիկյան Բեռլինգտոն քաղաքի` Վաշինգտոնի նահանգ, առեւտրի կենտրոնում:
Cascade Mall առեւտրի կենտրոնի շրջակայքը շրջապատված է ոստիկանության կողմից, ընթանում են ենթադրալ չարամիտի որոնման աշխատանքներ: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա միայնակ է հարձակում իրականացրել, թե հանցակիցներ է ունեցել: Հարձակման դրդապատճառները եւս հայտնի չեն: Ենթադրյալ հրաձիգը կարող է ուղղված լինել դեպի I-5 ավտոմայրուղին, հայտնում են ականատեսները:
Նրա խոսքով, հարձակվողը կամ հարձակվողները առեւտրի կենտրոնը լքել են մինչեւ ոստիկանության գալը: