Բավ է պառակտվել
23-07-2016 12:31

Մյունխենի զոհերի թիվը հասել է 9-ի. Կրակողը 18-ամյա իրանցի էր (լուսանկարներ)

Մյունխենի «Օլիմպիա» առևտրային կենտրոնում հրաձգություն սկսած մարդը գերմանաբնակ 18-ամյա իրանացի էր։ Նրա դրդապատճառները դեռ անհայտ են մնում, մամուլի ասուլիսում հայտնել է Մյունխենի ոստիկանության պետ Խուբերտուս Անդրեն:

Ավելի վաղ կասկածյալը ոստիկանության ուշադրության կենտրոնում չի հայտնվել, նրա կոնտակտների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։ Անդրեն ասել է նաև, որ, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն ատրճանակն է։ Ըստ նրա, երկայնափող զենքի կիրառման մասին որևէ տեղեկություն չկա։

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ հայտնաբերել են «Օլիմպիայի» վրա հարձակվածի դին։

«Մենք գտել ենք այդ մարդուն, ով ինքնասպան է եղել։ Ենթադրում ենք, որ նա եղել է միակ հրաձիգը»,- ասվում է Մյունխենի ոստիկանության պաշտոնական թվիթերում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն են հաղորդում առևտրային կենտրոնում երեք կրակածների մասին։ Ըստ նրա, դեպքի վայրը լքած երկու այլ մարդկանց նկատմամբ հետաքննություն է սկսվել, բայց պարզվել է, որ նրանք կապ չունեն կատարվածի հետ։


Մյունխենում հարձակման արդյունքում զոհվածների թիվը հասել է ինի, 16-ը` հոսպիտալացվել է: