Բավ է պառակտվել
03-02-2014 21:14

Մոսկվայի թիվ 263 դպրոցում ուսուցչին և ոստիկանին սպանած տղային սպառնում է 10 տարվա ազատազրկում

 Մոսկվայի թիվ 263 դպրոցում, այսօր տեղի ունեցած դեպքը ցնցել է շատերին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 9-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Գորդեևը, զենքով զինված մտել էր դպրոց և պատանդ էր վերցրել աշակերտներից շատերին և ուսուցիչներին: Արդյունքում, աշխարհագրության ուսուցիչն ու ոստիկանության աշխատակիցը մահացել էին, իսկ ոստիկանության մեկ այլ աշխատակից որովայնի և կրծքի հատվածում վնասվածք էր ստացել: Ավելի ուշ պարզվել էր, որ զենքը գրանցված է տղայի հոր անունով: Այնուհետև Մոսկվայի ներքին զորքերի պետ Անատոլի Յակունինը հրամայել էր ազատել պատանդներին և հանձնվել: Դրանում համոզել է նաև տղայի հայրը: Քննարկումը տևել է ավելի քան 15 րոպե: Ընհանուր առմամբ պատանին 11 կրակ է արձակել:

Հանցագործ-պատանին ձերբակալվել է, այժմ ընթանում է հարցաքննություն: Ոստիկանության աշխատակիցները նախ պարզում են այդ քայլի պատճառները: Նշանակվել է  հոգեբուժական փորձաքննություն, որը կարող է մինչև 3 ամիս տևել: Այդուհանդերձ տղային սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: