Բավ է պառակտվել
08-07-2016 12:43

Դալասում բողոքի ցույցի ժամանակ սպանված ոստիկանների թիվը հասել է 5-ի

Ամերիկյան Դալաս քաղաքում բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է ևս մի ոստիկան: Այսպիսով՝ սպանված ոստիկանների թիվը հասել է 5-ի: Այդ տեղեկությունը հաստատել է Դալասի ոստիկանությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Դալաս քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ արձակած 2 կասկածյալները ձերբակալվել են։

Նշվում է, որ կասկածյալներից մեկը հանձնվել է անմիջապես: Մինչդեռ 2-րդ կասկածյալն ակտիվ փոխհրաձգության մեջ է եղել հատուկջոկատայինների հետ: Բացի այդ, այն վայրում, որտեղ եղել է նա, հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, այն ուսումնասիրում են սակրավորները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Դալաս քաղաքում, որտեղ հինգշաբթի երեկոյան բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանության, առնվազն չորս ոստիկան է սպանվել, 11-ը՝ վիրավորվել: