Բավ է պառակտվել
26-01-2015 12:32

Եգիպտոսի անկարգությունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 18-ի

Եգիպտոսում ցուցարարների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների միջեւ բախումների արդյունքում առնվազն 18 մարդ է զոհվել, հաղորդում է The New York Times-ը: Ցույցերը նվիրված են եղել 2011թ. ապստամբության տարելիցին, ինչի հետեւանքով տապալվել էր Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանությունը: Ավելի վաղ, եգիպտոսի դատարանը տապալված նախագահի երկու որդիներին ազատ արձակելու վճիռ էր կայացրել: Հաղորդվում էր, որ Կահիրեում եւ Եգիպտոսի այլ քաղաքներում փողոցային անկարգությունների հետեւանքով 15 մարդ է զոհվել: