19-02-2016 13:49

Մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամերլան Ագուզարովը

Մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամերլան Ագուզարովը, ով գտնվում էր Մոսկվայում՝ բուժման նպատակով։ Այս մասին տեղեկացրել է  Ագուզարովի ադիմիստրացիոն ապարատի սեփական աղբյուրը։
«Նա երկար ժամանակ հիվանդ էր, երկար տարիներ պայքարում էր հիվանդության դեմ»,- նշում է աղբյուրը:
Նշվում է, որ Ագուզարովը Մոսկվայի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել՝ թոքաբորբով։
Թամերլան Ագուզարովը ծնվել է 1963 թվականին։ Հյուսիսային Օսիայի ղեկավար էր ընտրվել 2015 թ-ի սեպտեմբերին։