Բավ է պառակտվել
21-10-2016 16:36

Սթիվեն Հոքինգը ներկայացրել է ապագայի սարսափելի սցենարը

Արհեստական ինտելեկտի զարգացումը կարող է հանգեցնել ապագայի սարսափելի սցենարի զարգացման, կարծում է աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը:

Գիտնականը նշել է, որ արհեստական ինտելեկտը կարող է վտանգավոր զենք դառնալ փոքրամասնության ձեռքում, ինչը ողբերգական հետևանքներ կունենա մարդկության համար:

«Առավելությունների հետ մեկտեղ արհեստական ինտելեկտն ունի նաև վտանգներ, ինչպիսին են, օրինակ, հզոր զենքերը կամ մեծամասնությանը ճնշելու ոմանց հնարավորությունները։ Արհեստական ինտելեկտի ստեղծումը կարող է դառնալ մարդկության վերջին տեխնոլոգիական ձեռքբերումը, եթե մենք չսովորենք կառավարել ռիսկերը», - ասել է Հոքինգը` Քեմբրիջի համալսարանում Արհեստական ինտելեկտի և մարդկության ապագայի ուսումնասիրման կենտրոնի բացման արարողությանը:

Ավելի վաղ ֆիզիկոսը կոչ էր արել մարդկանց լքել Երկիրը և գաղութացնել այլ մոլորակներ: Նրա կարծիքով, երկրացիներն ապագա չունեն, եթե դուրս չգան տիեզերք: