Բավ է պառակտվել
20-06-2016 15:21

Մեքսիկայում բախվել են ուսուցիչներն ու ոստիկանները

Մեքսիկայի հարավում առնվազն 3 մարդ է մահացել ցուցարար ուսուցիչների և ոստիկանության միջև բախումների հետևանքով: Մոտ 45 մարդ ստացել է վնասվածքներ:
Միջադեպը տեղի է ունեցել Օախակա նահանգում, որտեղ նախորդ շաբաթ կոռուպցիայի մեղադրանքով կրթության ոլորտի աշխատակիցների արհմիության 2 առաջնորդ էր ձերբակալվել:
Վրդովված ուսուցիչները ձերբակալությունն անվանել են «քաղաքական դրդապատճառներով իրականացված» և փակել են ավտոճանապարհները` պահանջելով ազատել ակտիվիստներին:
Արհմիության անդամների գործողությունները կաթվածահար են արել տրանսպորտի աշխատանքը երկրի հարավում:

Մարդկանց մահվան հետ կապված միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ ոստիկանությունը փորձել է մաքրել ճանապարհները պատնեշներից և հետ մղել ցուցարարներին: Իշխանությունները հայտնում են, որ անհայտ գրոհայինները կրակ են բացել երկու կողմից` քաոս և խուճապ առաջացնելով:

Մեքսիկայի ազգային անվտանգության հանձնաժողովը վստահեցնում է, որ գործողություններին մասնակցած ոստիկանները հրազեն չեն ունեցել: