Բավ է պառակտվել
18-02-2014 16:09

Գիտնականներին հաջողվել է լաբորատորիայում թոքեր աճեցնել

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում մարդու թոքեր աճեցնել: Փորձարկման համար օգտագործվել դժբախտ պատահարի հետեւանքով զոհված երկու երեխայի վնասված, փոխպատվաստման համար ոչ պիտանի թոքերը: Օրգաններից մեկը նրանք մշակել են այնպես, որ դրանից մնացել է միայն կապող հյուսվածքի հիմքը, որի վրա ավելացվել է բջջանյութ մյուս թոքերից: Այնուհետ փորձանմուշը տեղադրվել է սնուցող լուծույթի մեջ: Մոտ մեկ ամիս անց գիտնականներն արձանագրել են, որ բջիջները սկսել են բազմանալ, եւ շուտով օրգանն աճել է՝ հասնելով նորմալ չափի: Հետո փորձը կրկնել են:

«Մեզ մի տարի պետք եկավ համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ ենք արել,- նշել է հետազոտողներից մեկը՝ Ջոան Նիքոլսը:- Սա պարզապես անհավանական է: Այս ամենն ընդամենը գիտական ֆանտաստիկա էր, իսկ հիմա գիտական փաստ է»: Նրա կարծիքով՝ այդ կերպ աճեցված թոքերը հնարավոր կլինի փոխպատվաստման համար օգտագործել արդեն մոտ 12 տարի հետո:

Արհեստականորեն աճեցված թոքերը գրեթե իսկականի նման են, միայն մի քիչ ավելի փափուկ են եւ առանձնանում են մուգ վարդագույն երանգով:

Առաջիկա երկու տարիներին գիտնականները կփորձեն դրանք խոզերին փոխպատվաստել: