09-05-2016 09:48

Ծնկաչոք Հիտլերի քանդակը աճուրդում վաճառվել է 17 մլն դոլարով

Ժամանակակից իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատտելանի քանդակը, որը պատկերում է ծնկաչոք Ադոլֆ Հիտլրին, Նյու Յորքում՝ Christie's աճուրդի տանը, վաճառվել է 17 մլն դոլարով: Քանդակը կոչվում է «Նա»: Այն պատրաստված է ռետինից եւ մոմից: Մի քանի տարի առաջ քանդակը ցուցադրվել էր Վարշավայի ժամանակակից արվեստի կենտրոնում, որտեղ նախկինում հրեական գետո էր եղել: Գումարը, որով վաճառվել է քանդակը, իտալացի նկարչի գործերի համար ռեկորդային է: