Բավ է պառակտվել
15-03-2014 11:38

Ստամբուլը ռազմի դաշտի է վերածվել (լուսանկարներ)

Այս գիշեր, Թուրքիայի տարբեր քաղաքներում շարունակվել են ցուցարարների և ոստիկանության միջև բախումները։ Ստամբուլի որոշ թաղամասեր գիշերը ռազմի դաշտ են վերածվել: Ոստիկանությունը ցուցարարներին փորձել է ցրել ջրցան մեքենաների միջոցով, իսկ ցուցարարներն ի պատասխան քարեր և Մոլոտովյան կոկտեյլներ են նետել։ Հիշեցնենք, որ Թուրքիայում բախումներն վերսկսվել էին այն բանից հետո, երբ հիվանդանոցում մահացել էր դեռևս անցյալ ամառվա ցույցերի ընթացքում վիրավորված և կոմայի մեջ ընկած 15-ամյա Բերքին Էլվանը։ Ամենազանգվածային ակցիաները տեղի են ունենում Ստամբուլում և Անկարայում։ Հաղորդվում է, որ կան տասնյակ ձերբակալվածներ, և նրանց թվում քիչ չեն անչափահասները։