12-07-2014 15:21

Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել

Ստամբուլի Զեյթինբուրնու թաղամասում պայթյուն է տեղի ունեցել: Վիրավորվել են մեծ թվով տեղի բնակիչներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Էպիկենտրոնը եղել է բնակելի շենքի առաջին հարկում գտնվող խանութում: Մոտակայքում տրամվայի կանգառ է տեղակայված: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները և բժիշկներ: Նախնական վարկածով՝ պայթել է գազի բալոն: Շենքը փոքր ինչ վնասվել է, վնաս է հասցվել նաև մոտակա կառույցներին և ավտոտրանսպորտին:

Ուրբաթ օրը նմանատիպ դեպք է տեղի ունեցել Դենիզլի քաղաքում: Մահացել է մեկ մարդ և վիրավորվել 25 մարդ: Հայտարարվել է, որ պայթյունի պատճառը գազի բալոնի ինքնաբուխ պայթյունն է եղել: