12-01-2014 13:20

Ստամբուլում հայ ընտանիքին պատկանող տունը քանդել են

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից քանդվել է ազգությյամբ հայ՝ Համբարձում և Ժանեթ Սոլարբաշ զույգին պատկանող 99 տարվա տունը :

1915թ.-ի դեպքերից հետո այդտեղ հաստատված Հովհաննես Սոլարբաշը՝ Համբարձումի հայրը, պետությանը գումար վճարելով գնել է տունը։ 

Համբարձում Սոլարբաշն էլ 1983 թ.-ին պետությանը 2000 թուրքական լիրա վճարելով վկայական է ստացել։

Սակայն անցյալ տարի իրադարձություններն անսպասելի ընթացք են ունեցել։ Այդ տանը տեղավորվելուց 99 տարի անց Ստամբուլի քաղաքապետարանն այդ տունն այլ 5 տների հետ քանդելու որոշում է կայացրել։

Սոլարբաշները փորձել են բողոքարկել որոշումը, բայց պետական աշխատողները կոտրել են պարտեզի դուռը, մտել տուն, դուրս հանել ողջ գույքն ու քանդել տունը։