Բավ է պառակտվել
25-04-2014 08:58

Ստամբուլի կենտրոնում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. տեսանյութ

Ստամբուլի Թաքսիմի հրապարակում ապրիլի 24-ի երեկոյան տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառում:

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում անվտանգության խիստ միջոցառումների ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակման պլատֆորմի կազմակերպած Ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում: Սգո միջոցառման ժամանակ, որին մասնակցել են նաեւ Եվրոպայից ժամանակ հակառասիստական կազմակերպության անդամներն ու Սփյուռքի տարբեր կառույցների ներկայացուցիչներ, հավաքվածները պահել են մեծ պաստառ, որի վրա հայերենով, թուրքերենով եւ անգլերենով գրված է եղել ՛՛ Հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՛՛:

Երեկ, ապրիլի 24-ին Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում եւս տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններ: