Բավ է պառակտվել
23-03-2016 14:37

Բրյուսելի օդանավակայանի պայթյունների ինքնությունը հայտնի է

Բրյուսելի միջազգային օդանավակայանում երեքշաբթի առավոտյան հարձակումներ իրականացրած մահապարտ ահաբեկիչները եղբայրներ Խալիդ և Իբրահիմ Էլ Բաքրաուիներն են՝ Բրյուսելի բնակիչներ, որոնք հայտնի են եղել ոստիկանությանը հանցագործությունների առնչությամբ: 
Խալիդը կեղծ անվան տակ բնակարան է վարձել Բելգիայի մայրաքաղաքի Ֆորեստ ավանում, որտեղ ոստիկանությունը զինված տղամարդու է սպանել անցած շաբաթ իրականացրած հատուկ գործողության ընթացքում:
Այդ գործողությունից հետո քննիչները գտել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշ, զենք, ճայթիչներ և Փարիզի հարձակումների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի մատնահետքերը, ով ձերբակալվել է դրանից երեք օր անց:
Երկու եղբայրներն էլ ունեն քրեական անցյալ, բայց ոստիկանության կողմից մինչ այժմ չեն կապվել ահաբեկչության հետ:
Եղբայրները փախուստի մեջ էին գտնվում վերջին օրերին իրականացված ոստիկանական գործողություններից հետո:
Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 31 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: