12-07-2014 18:43

Սիրիայում փոքրիկը 16 ժամ փլատակների տակ է մնացել

Սիրիացի փրկարարներին հրաշքով փլատակներից հաջողվել է ողջ և առողջ դուրս բերել 2 ամսական մի երեխայի, ով 16 ժամ շարունակ փլված շենքի տակ է մնացել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Հալեպ քաղաքում, որտեղ տեղի են ունենում ակտիվ ռազմական գործողություններ։
Փրկարարներն իրական հրաշք են անվանել այն փաստը, որ նորածինը ողջ է եղել այդքան ժամանակ։ Նրանք պարզապես ցնցվել են, երբ փլատակների տակից տեսել են նորածնի գլուխը և լսել են նրա լացի ձայնը:
Ըստ տեղեկությունների՝ երեխայի մայրը ևս ողջ է և գտնվում է հիվանդանոցում: