Բավ է պառակտվել
01-05-2017 16:24

Մոսկվա-Բանգկոկ չվերթի ուղևորների թվում հայուհի կա

Թայլանդում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է Մոսկվա-Բանգկոկ չվերթով ուղևորված և այժմ « Սամիտիվետ Սրինակարին» հիվանդանոցում գտնվող ռուսաստանի քաղաքացիների ցուցակը, որոնց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորուհի:
Բոլոր տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներով՝ հիմնականում կոտրվածքներով և այտուցներով, տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Որոշ ուղևորներ վիրահատության կարիք ունեն: Ներկայումս հիվանդանոցում շարունակում է մնալ Ռուսաստանի 15 քաղաքացի»,- ասված է դիվանագիտական կառույցի կայքէջում: Տուժածների ցուցակում է նաև Տատյանա Ավետիսյանը:

Ներկայացնում ենք ցուցակն ամբողջությամբ.

Անդրեյ Պիդգայնիյ 1949թ. ծնվ.
Յուրի Չերմաշենցև (1973)
Վիկտորիա Դովգայա (2016)
Իրինա Լավրովսկայա (1967)
Արինա Լավրովսկայա (1991)
Տատյանա Գուշենկո (1966)
Օլգա Կրյուկովսկայա (1956)
Յանա Ռոժնովա (1988)
Վերա Չիժ (1948)
Օլգա Չեբան (1989)
Գուլնազ Խալֆինա (1976)
Ռեգինա Կաֆտան (1988)
Մարինա Սաբանցևա (1990)
Տատյանա Ավետիսյան (1982)
Մարինա Սիդելնիկովա (1987)
Դեսպանատան հյուպատոսային բաժնի աշխատակիցները գտնվում են բուժհաստատությունում, շփվում են բուժող բժիշկների հետ, խորհրդատվական օգնություն են ցուցաբերում տուժածներին:
Դիվանագիտական ներկայացուցչությունը թեժ գիծ է բացել, որով հնարավոր է թարմեցված ըտեղեկություն ստանալ «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավի հետ տեղի ունեցած պատահարի վերաբերյալ:
Ինչպես հայտնել են ավիափոխադրողի մամուլի ծառայությունից, մայիսի 1-ին, Բանգկոկի օդանավակայանում նախանշված վայրեջքից 40 րոպե առաջ Boeing 777 ինքնաթիռը, որը կատարում էր SU 270 չվերթը, հայտնվել է «կարճատև, ուժեղ տուրբուլենտության գոտում », որը հայտնի է իբրև « պարզ երկնքի տուրբուլենտություն»: « Դրա հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն առաջանում է ոչ թե ամպերում, այլ լավ տեսանելիությամբ բաց երկնքում, որտեղ մետեորոլոգիական ռադիոլոկատորը չի կարող որսալ նրա մոտեցումը: Այդ իսկ պատճառով օդանավի անձնակազմը հնարավորություն չի ունեցել զգուշացնելու ուղևորներին, որ վերադառնան իրենց տեղերը»,- նշել են «Աերոֆլոտ»-ից:
Աղբյուրի խոսքերով, տուրբուլենտության դաշտում հայտնվելու արդյունքում ինքնաթիռը 100-200 մետր դեպի վեր է շպրտվել:
Օդանավում գտնվել է 313 ուղևոր: Դեսպանատան տվյալներով, պատահարի արդյունքում տուժել է 27 մարդ՝24 ռուսաստանցի և երեք Թայլանդի բնակիչ: Ոմանց արդեն դուրս են գրել հիվանդանոցից.«Վնասվածքների պատճառ է դարձել այն, որ ուղևորների մի մասը չի ամրացրել ամրագոտիները»,- նշել են դեսպանատնից: