Բավ է պառակտվել
24-07-2014 11:20

ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրություն չունի

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը հանդիպելով լրագրողների հետ հայտրարել է, որ , ԱՄՆ-ն դեռ Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու մտադրություն չունի: հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ճեպազրույցի ժամանակ նրան հարցրել են ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավոր ամսաթվի մասին: «Ո՛չ, կրկնում եմ, մենք մշտապես հետևում ենք իրավիճակին և գնահատում ենք այն, այնպես որ ես չեմ կարող ձեզ այսօր ոչինչ հայտնել»,- ասել է Շուլցը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ արդեն սահմանել է պատժամիջոցներ, որոնք «թուլացնում են ռուսական տնտեսությունը»: «Այժմ մենք քննարկում ենք մեր զինանոցում առկա բոլոր տեսակի գործիքները՝ շարժվելով առաջ»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը: