Բավ է պառակտվել
23-09-2014 10:22

Սպիտակ տուն ներխուժած տղամարդու մեքենայում 800 փամփուշտ է գտնվել

Սպիտակ տուն ներխուժելու փորձ կատարած տղամարդու մեքենայում 800 փամփուշտ է գտնվել, այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ դատախազի` նա կալանավորվել էր հուլիսին` հրացանով եւ ԱՄՆ նախագահի նստավայրի վերաբերյալ նշումներով քարտեզով, փոխանցում է Gazeta.ru-ն:
Բացի դրանից, նա նշել է, որ Սպիտակ տուն ներխուժած մյուս չարագործը` 42-ամյա Օմար Գոնսալեսը, օգոստոսին կանգնեցվել է, սակայն չի կալանավորվել, երբ կացինը ձեռքին շրջում էր շենքի մոտ։