Բավ է պառակտվել
29-11-2014 09:34

Սպիտակ տուն է տարվել սուրբծննդյան եղևնին (տեսանյութ)

Սպիտակ տուն է տարվել երկրի գլխավոր սուրբծննդյան եղևնին: Միշել Օբաման հավանությամբ է ընդունել մշտադալար ծառը, որը բերվել էր ձիասայլով: Նրա հետ եղևնին դիմավորելու էին եկել դուստրերը՝ Մալիան և Սաշան, ինչպես նաև շները՝ Բոն և Սանին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Նախագահական ընտանիքի անդամներն ուսումնասիրել են ծառը բոլոր կողմերից և դրական վճիռ կայացրել: Նշվում է, որ զինծառայողների ընտանիքները հրավիրվել են Սպիտակ տուն՝ եղևնին զարդարելու արարողությանը: