Բավ է պառակտվել
20-09-2014 09:28

Սպիտակ տանը տարհանում է հայտարարվել

Նախօրեին Սպիտակ տան աշխատակիցների մի մասը արհանվել է անհայտ անձի ներխուժման պատճառով, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ավելի ուշ մամուլը հայտնել է, որ  Սպիտակ տան տարածքում միջադեպն ավարտված է, կարգուկանոնը լիովին վերականգնվել է: Այդ պահին նախագահ Բարաք Օբաման ներսում չի եղել, նա մեկնել էր Մերիլենդ նահանգի Քեմփ Դեյվիդի իր նստավայր:  Ըստ Սպիտակ տանն աշխատող լրագրողների` Օբամայի մեկնելուց անմիջապես հետո նստավայրի պարսպից  ցատկել է ինչ-որ անհայտ անձ և վազելով մոտեցել շենքին: Նրա հետևից է ընկել զինված թիկնազորը:  Դրանից հետո Սպիտակ տան արեւմտյան հատվածում գտնվող լրագրողներին և  այլ մարդկանց առաջարկել են լքել շենքը: Ներկայումս օրինախախտը ձերբակալված է:  Մեկ ժամ անց մարդկանց թույլ են տվել վերադառնալ իրենց աշխատանքին: Տվյալ միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել: