Բավ է պառակտվել
27-02-2014 11:18

Այսօր սպիտակ արջերի միջազագային օրն է

Այսօր ողջ աշխարհը նշում է բևեռային արջի միջազգային օրը կամ ինչպես ռուսական տարբերակում է` սպիտակ արջի պահպանության օրը: Փետրվարի 27-ը տոն հռչակելը նպատակ ունի տարածել բևեռային արջի մասին տեղեկատվություն և հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռել արջերի պահպանության խնդրին: Ողջ աշխարհում հաշվում են 20-25 հազար բևեռային արջի առանձնյակ
Շատ է խոսվում է բևեռային հալվող սառույցներից առաջացող վտանգի մասին, որը հանդիսանում է բևեռային արջերի անհետացման գլխավոր սպառնալիք: Սպիտակ արջերի անհետացման վտանգներից է նաև նավթահորերի շահագործումը, որն ուղեկցում է շրջակա միջավայրի աղտոտումով: Մասնագետներն ահազանգում են, որ Արկտիկայի սառույցների հալումը տեղի է ունենում գլոբալ տաքացման արդյունքում և հնարավոր է 2050թ.-ին բևեռային արջերի երկու երրորդի ոչնչացման պատճառ դառնալ: