Բավ է պառակտվել
19-01-2017 14:45

Հայ ամենահայտնի աստղերի ցուցակը գլխավորում է Քիմ Քարդաշյանը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) ֆոնդի իրականացրած հարցման արդյունքում հարցվածների ձայների 36% -ով ամենահայտնի հայերի ցուցակը գլխավորում է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը: Այս մասին հայտնում է ֆոնդի պաշտոնական կայքը:
Երգչուհի Շերին իբրև հայ աստղ է ճանաչել հարցվածների 25% -ը, թենիսիստ Անդրեյ Աղասիին՝ 22%-ը, բուրլեսկ ոճի շոու կատարող, ֆոտոմոդել և երգչուհի Դիտա Ֆոն Տիզին՝ 14%-ը:
Հարցման առաջ դրված խնդիրներից մեկը Հայաստանի և հայերի, ինչպես նաև Նոբելյան մրցանակի հայկական տարբերակի՝ «Ավրորայի»վերաբերյալ գլոբար լսարանի տեղեկացվածության մակարդակը ստուգելն էր:
Հարցվածների պատասխանները ցույց տվեցին, որ հիմնականում լայն լսարանին ծանոթ են հայկական ուտեստներն ու պատմությունը, ինչպես նաև հայկական համայնքները:
Ստացված տվյալների համաձայն, նրանք, ովքեր լսել են «Ավրորա» մրցանակի մասին, մեծամասամբ դրական են վերաբերվում դրան: Նման վերաբերմունքի պատճառների մեջ հարցվածները նշեցին այն փաստը, որ մրցանակաբաշխությունը բարձրաձայնում է այն մարդկանց արժանիքների մասին, ում հազվադեպ են ըստ արժանվույնս գնահատում: Մրցանակաբաշխությունը նպաստում է նաև աշխարհի աչքերում հայերի դրական կերպարի ձևավորմանը:
« Հետաքրքիր է այն, որ հարցվածների գրեթե երրորդ մասը նշել է, որ հայկական համայնքները կարևոր են իրենց երկրի համար ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով: Սակայն, միևնույն ժամանակ հարցվածների մեծամասնությունը գտնում է, որ հայերն իրենց երկրի կյանքում չնչին դեր են խաղում»,- ասված է հայտարարության մեջ:
Դրա հետ մեկտեղ չի անտեսվում երկրների ինտելեկտուալ, մշակութային, սոցիալական և տնտեսական ոլորտներում հայկական համայնքների ունեցած ահռելի ներդրումը:
« Ամենահայտնի հայազգի աստղերի ցուցակը գլխավորում են Քիմ Քարդաշյանն ու Շերը: Գրեթե բոլոր հարցվածները՝ լինեն դրանք հայեր, կամ այլ ազգերի ներկայացուցիչներ, վստահ էին այս աստղերի հայկական ծագման հարցում»,- այս մասին նշում են ֆոնդում:
Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հարցերը երկրի հանդեպ զգալի հետաքրքրություն են առաջացրել և նրա զբոսաշրջային պոտենցյալը վերջին տեղում չէ:
Ընդ որում, լայն հասարակության ներկայացուցիչները գործնականում Հայաստանը չեն դիտում իբրև երկիր, որտեղ կարելի է զբաղվել բիզնեսով:
Հայերն՝ ընդհակառակը, բավականին հետաքրքրված են Հայաստանի գործարարական պոտենցյալի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ իմանալու հարցում:
Ամեն յոթերորդ հարցված (և հարցված ամեն երկրորդ հայ) հայտարարել է, որ ապագայում պատրաստվում է Հայաստան այցելել:
Հանրային կարծիքի հետազոտությունն իրականացվել է երկու փուլով՝ 2016 թվականի մարտ, հունիս և հուլիս ամիսներին՝ 10 երկրներում. ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Դանիայում, Նորվեգիայում, Հունաստանում, Գերմանիայում և Ռուսաստանում:
Նույն առանցքային կետերի՝ գիտության, իրազեկվածության, ներգրավվածության վերաբերյալ հարցումը անց է կացվել նաև համաշխարհային հայկական սփյուռքի շրջանում: Ինչ վերաբերվում է հայերի ընկալմանը կապված հարցերին, ապա նրանց և լայն միջազգային հանրության տված պատասխանների միջև նկատվում է որոշակի նմանություն: Այս կոնտեքստում հայերի վերաբերյալ ամենից շատ հիշատակված դրական բնութագրումներն են. «հպարտ են, բարեկամական են և հարգալից են վերաբերվում մյուսներին» խոսքերը:

Aurora Prize ամենամյա մրցանակը տրվում է մարդկային կյանքեր փրկելու և մարդասիրության գաղափարը առաջ տանելու հարցում ունեցած բացառիկ ներդրման համար:
Մրցանակի առաջին դափնեկիրն է Մարգերիտ Բարանկիտսը ՝« Շալոմ Տնից» և Բուրունդիի REMA հիվանդանոցից: Նա հազարավոր կյանքեր է փրկել և այդ աֆրիկյան պետությունում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ հոգ է տարել որբերի ու գաղթականների համար: