Բավ է պառակտվել
14-09-2015 10:51

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կանխել են Հռոմի պապի դեմ մահափորձը

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կանխել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսին սպառնացող վտանգն ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում, որը կայանալու է հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մայքլ Մաքքոլը։  Կոնգրեսականի խոսքով՝ տեղեկություններն ինքը ստացել է Գաղտնի ծառայությունից, որը պատասխանատու է բարձրաստիճան անձանց անվտանգության համար։ «Մասնավորապես, մենք կանխել ենք մեկ նման դեպք»,- ասել է նա՝ չնշելով մանրամասները։  Մաքքոլն ասել է, որ Հռոմի պապը շատ զգացմունքային մարդ է, ով սիրում է շփվել մարդկանց հետ: «Եվ դա լուրջ սպառնալիք է նրա անվտանգությանը։ Կարծում եմ՝ մենք բոլորս զգոնություն կցուցաբերենք, որպեսզի պաշտպանենք նրան ԱՄՆ այցի ընթացքում»,- ասել է կոնգրեսականը։  Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապի այցը Վաշինգտոն, Նյու Յորք և Ֆիլադելֆիա նախատեսված է սեպտեմբերի 22-27-ը։