Բավ է պառակտվել
13-07-2015 15:01

Ոստիկանությունն ազատել է Փարիզի մոտակայքում պատանդ վերցված 18 մարդկանց

Փարիզի մոտակայքում գտնվող առտևրի կենտրոնում պատանդ վերցված 18 մարդիկ ազատ են արձակվել:
Տարհանումն իրականացվել է տեղի ժամանակով 10։30-ին։ Պատանդ վերցվածներից ոչ ոք չի տուժել, սակայն նրանցից մեկը փրկարար գործողության ընթացքում թուլություն է զգացել։  Այս պահին առևտրի կենտրոնի տարածքում իրականացվում է հանցագործներին գտնելու գործողությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեք զինված տղամարդ Quartz առևտրի կենտրոնի Primark խանութում 18 մարդու է պատանդ վերցրել։