Բավ է պառակտվել
14-08-2017 14:02

Փրկարարները շարունակում են պայքարել ՀՀ-ում բռնկված անտառային երկու հրդեհների դեմ

Փրկարարները շարունակում են Հայաստանում բռնկված երկու անտառային հրդեհների մարման աշխատանքները:
Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դրան հաջորդած օրերին հրդեհը տարածվել էր մի քանի հեկտար տարածության վրա: Որոշ ժամանակ անց 450-500 հա խոտածածկ և 80 հա անտառածածկ տարածքի վրա առկա կրակի վտանգավոր օջախները հաջողվել էր մարել, և բացառել կրակի հետագա տարածումը: Հրշեջները շարունակում են մարել կրակի մանր օջախները:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը, երկուշաբթի ժամը 07:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դրանց մասնակցում է 12 փրկարար:
Բարդ իրավիճակ է ստեղծվել Խոսրովի արգելոցում, որտեղ շաբաթ օրը ժամը 12:30-ից, « Ձմեռային» կոչվող տարածքում և հարակից շրջաններում այրվում է 200-250 հա խոտածածկ և անտառային տարածք:
Երկուշաբթի, ժամը 06:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դրանցում ներգրավված է 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը, ինչպես նաև ՀՀ ՊՆ ուղղաթիռ: