ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում դաշնայնացման կողմնակիցների դեմ ուժ, այդ թվում՝ բանակը, կիրառելու որոշումը ծայրահեղ վտանգավոր է, գրում է « ՌԻԱ Նովոստին»: «Դա իրադարձությունների ծայրահեղ վտանգավոր զարգացում է ու նրանք, ովքեր սատարում են Կիևի ներկայիս իշխանություններին, պետք է ամբողջությամբ պատասխանատվություն կրեն դրա համար»,-ասել է նա: Ըստ նախախարի խոսքի՝ Ուկրաինայում ուժի կիրառումը կխաթարի Մոսկվայի ու Կիևի միջև համագործակցության հեռանկարները:
Բավ է պառակտվել