Բավ է պառակտվել
04-06-2014 21:16

Կարմիր խաչի աշխատակիցը Լիբիայում սպանվել է

 

 

Լիբիական Սիրթ քաղաքում անհայտ անձը կրակել է Կարմիր Խաչի միջացգային կոմիտեի առաքելության ղեկավարի վրա, հաղորդում է «Reuters»-ը: Սպանվել է Շվեյցարիայի քաղաքացի Միշել Գրոն, նա ղեկավարում էր Կարմիր խաչի գրասենյակը Միսրաթա քաղաքում: Սիրթով նա պարզապես անցնելիս եղել:

՛՛Նրա վրա զինված մարդիկ են հարձակվել երկու գործընկերների հետ հանդիպումից հետո: Նա մահացել է Սիրթի հոսպիտալում: Նրա գործընկերները չեն տուժել, սակայն շոկային վիճակում են՛՛,- պատմել է Կարմիր խաչի ներկայացուցիչ Վոլդ Սոժերոնը:

2013թ.-ի մայիսի 22-ին գրոհայինները կրակ են արձակել Բենգազիում Կարմիր Խաչի ներկայացուցչության շենքի ուղղությամբ: Կատարվածից հետո կազմակերպության ղեկավարությունը որոշում էր ընդունել դադարեցնել գործունեությունը Բենգազիում եւ Միսրաթում: