Բավ է պառակտվել
25-03-2014 11:44

Համացանցում հայտնվել են Ուկրաինայի «Աջ հատվածի» համակարգող Ալեքսանդր Մուզիչկոնի սպանված լուսանկարները (լուսանկարներ)

Ըստ «Ուկրաինսկայա պրավդան» -ի տարածած լուրերի մարտի լույս 25-ի գիշերը սպանվել է «Աջ հատվածի» համակարգող Ալեքսանդր Մուզիչկոն (Սաշա Բելի): Մուզիչկոյի սպանության մասին Facebook-ի իր էջում հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Օլես Դոնին: Նա հայտնել է, որ Մոզիչկոյին սպանել են` երկու անգամ կրակելով սրտին: Uapress-ը, վկայակոչելով Ռովնոյում «Աջ հատվածի» ակտիվիստ Սերգեյ Պոնուրկոյին, հայտնում է, որ Մուզիչկոն սպանվել է գլխին արձակված երկու կրակոցից, իսկ մարմինը հայտնաբերվել էր քաղաքի ծայրամասում` Բամակի ավանում: Իսկ ահա Ռովենի ВСЕ կայքը հայտնում է, որ Մուզիչկոն սպանվել էր տեղի սրճարաններից մեկում:
«Վեստին»-ի տեղեկությունների համաձայն «Աջ հատվածի» ակտիվիստ Յարոսլավ Գրանիտնին հաստատել է Մուզիչկոյի սպանության փաստը: Ականատեսները պատմել են, որ ամեն ինչ տեղի է ունեցել կեսգիշերին: Բելին գտնվել է «Կարասի» սրճարանում, որին են մոտեցել անհայտ անձինք` երեք միկրոավտոբուսներով, դուրս հանել բոլոր այցելուներին, իսկ Մուզիչկոյին ձեռնաշղթաներ հագցրել և ծեծել: ,

Դեպքի վայրն այժմ խիստ բազմամարդ է: Լրագրողներին մոտ չեն թողնում:
Ուկրաինայի իրավապահ մամինների պաշտոնական ներկայացուցիչները Մուզիչկոյի սպանության մասին լուրը դեռ չեն հաստատել, չեն էլ հերքել:
Մուզիչկոն համացանցում տեսաուղերձ է տեղադրել, որտեղ հայտարարել է, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազության ղեկավարությունը իր ֆիզիկական ոչնչացման մասին վճիռ է կայացրել, «կամ էլ ձերբակալելու եւ Ռուսաստանին հանձնելու` այնուհետեւ մեղքը ռուսական հատուկ ծառայությունների վրա բարդելու համար»:
ՌԴ իրավապահ մարմինները Մուզիչկոյին կասկածում էին 1994-2000թթ. Չեչնիայում ռուս զինվորներին տանջելու և սպանելու մեջ: Ռուսաստանը Մուզիչկոյի նկատմամբ միջազգային հետախուզոմ էր հայտարարել: