Բավ է պառակտվել
26-06-2014 11:01

Լիբիայում սպանել են ընտրություններին մասնակցած իրավապաշտպանին

Իրավապաշտպան Սալվու Բոուգուիգուիսին սպանել են Բենգազիում իր տուն ներխուժած զինված անհայտ անձինք, հայտնում է BBC-ն:

Անհայտ անձինք սպանությունը կատարել են, երբ իրավապաշտպանուհին վերադարձել է ընտրատեղամասից:
Նշվում է, որ Բոուգուիգուիսը ակտիվ մասնակցել է 2011 թ. Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալմանը հանգեցրած իրադարձություններին:

Ըստ տեղի ընտրական հանձնաժողովի` հունիսի 25-ին Լիբիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ընթացել են ցածր մասնակցության պայմաններում: Ընտրատեղամասեր են եկել ընտրողների մեկ երրորդից էլ քիչ թվով մարդիկ:
Այս ընտրությունները դիտարկվում են երկրի համար քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերջին հնարավորություն, որը շարունակվում է Քադաֆիի վարչակարգը տապալելուց ի վեր: