Բավ է պառակտվել
04-04-2014 10:21

Սողոմոնյան կղզիներում ջրհեղեղն առանց կացարանի է թողել մարդկանց

Սողոմոնյան կղզիներում ջրհեղեղի հետեւանքով առնվազն 8 մարդ զոհվել է, եւս 30-ն անհետ կորած են, մոտ 10 հազաը մնացել են առանց կացարանի։

Հունից դուրս է եկել Մատանիկաու գետը, որը խաղաղօվկիանոսյան կղզի-պետության մայրաքաղաք Հոնիարա քաղաքի ամբողջ թաղամասեր է սրբել տարել։ Քաղաքի բնակչությունը կազմում է ընդամենը 70 հազար, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը։

«Իրավիճակը բավական բարդ է։ Գուադալկանալում տեղումների այդպիսի մակարդակ դեռ չէր դիտվել», - հայտարարել է «Փրկենք Սողոմոնյան կղզիները՝ հանուն երեխաների» ծրագրի հաղորդավար Ռուդաբա Հոնդկերը։

Տեղի դպրոցներում կազմակերպվել է 16 տարհանման կենտրոն անօթեւան բնակիչների համար։

Իշխանությունները չեն բացառում, որ առաջիկա օրերին աղետի զոհերի թիվը կարող է ավելանալ։