Բավ է պառակտվել
27-03-2014 09:45

ԱՄն-ում սողանքնի հետևանքով անհետ մորածների թիվը հասել է 90-ի

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ԱՄՆ-ում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը կրճատվել է՝ հասնելով 90-ի, նախապես հաղորդվել էր 176 մարդու մասին: Ըստ աղբյուրի, 35 հոգու դեպքում էլ իշխանությունները վստահ չեն, և որոշվել է նրանց անունները չընդգրկել անհետ կորածների ցուցակում: Զոհերի թիվը 24 է, որոնցից ութի մարմինները չի հաջողվել դուրս բերել հողի կեղտոտ շերտի տակից:
Հիշեցնենք, որ սողանքը տեղի էր ունեցել մարտի 22-ին` Սիեթլ քաղաքից հյուսիս, ավերվել էր 30 տուն: Իշխանություններն առաջարկել էին տարհանել բնակիչներին, իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոն նահանգում արտակարգ դրություն էր հայտարարել: