Բավ է պառակտվել
25-03-2014 11:29

176 անհետ կորած ու 14 զոհ ԱՄՆ-ի սողաքնի արդյունքում (տեսանյութ)

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»-ին ամերիկյան Վաշինգթոն նահանգում մարտի 22-ին գրանցված սողանքի արդյունքում առնվազն 176 մարդ համարվում է անհայտ կորած: Ավելի վաղ հաղորդվում էր 14 զոհերի ու 108 անհայտ կորածների մասին: Տեղական իշխանությունները ու փրկարարները շարունակում են մարդկանց որոնումները, որոնք կարող են փլատակների տակ լինել: Իշխանություններն ընդգծում են, որ ներկայումս անհայտ է 176 մարդու ճակատագիր, սակայն մարդկանց անհետացման մասին շատ հաղորդագրություններ կարող են «կեղծ տագնապ» լինել: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոն նահանգում արտակարգ դրություն էր հայտարարել:
Հիշեցնենք, որ սողանքը ոչնչացրել էր մոտ երեսուն տուն, ինչպես նաև առաջացրել ջրհեղեղի վտանգ: