Բավ է պառակտվել
04-08-2014 15:20

10 մարդ մահացել է և 150-ը կորել՝ Նեպալի սողանքի հետևանքով

Անցած հանգստյան օրերին Նեպալում առաջացած սողանքի հետևանքով, առնվազն 10 մարդ մահացել, եւս 150-ը անհայտ կորած են համարում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Սողանքն առաջացել է շաբաթ օրը: Իշխանությունների տվյալներով՝ ավելի լուրջ իրադրություն է Քաթմանդուից 60 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Սանկոշ գետի մոտակայքում: Քարերի և աղբի զանգվածը տառացիորեն ծածկել են ջրուղին, ինչը հանգեցրել է 3 կմ տրամագծով արհեստական «լճի» առաջացմանը:Նեպալում և Հնդկաստանի մեծ մասում հուլիսից մինչև հոկտեմբեր տեղատարափ անձրևների սեզոն է, որը ամեն տարի հանգեցնում է ջրհեղեղների և  սողանքների: