Բավ է պառակտվել
09-04-2014 09:08

Վաշինգտոնում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում մոտ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած պատմության մեջ ամենախոշոր սողանքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի, ավելի վաղ խոսվում էր 24 մարդու մասին: Ըստ աղբյուրի՝ անհետ կորած է համարվում 10 մարդ: Նրանց որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է 600 մասնագետ և 100 կամավորական։ Հիշեցնենք, որ սողանքը տեղի է ունեցել մարտի 22-ին՝ Սիեթլ քաղաքից 80 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում։ Հողի շերտերն ու քարերի բեկորներն ընկել էին 2 ոչ մեծ քաղաքների տների վրա՝ դրանք ծածկելով 5 մ բարձրությամբ ավազի շերտով։ Բացի այդ, սողանքի հետևանքով փակվել է Ստիլագուամիշ գետի հոսանքերից մեկը՝ առաջացնելով ջրհեղեղի վտանգ։